National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2022
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ մարմինների համակարգից. առաջարկը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 10

Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում` ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել եւ դարձնել առանձին մարմին:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող եւ ապագա վարչապետներին ու նախագահներին: Անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ, ըստ դրույթների, պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:

Նա ներկայացրել է նաեւ ԱԺ նախագահին տրամադրվող պետական պահպանության վերաբերյալ դրույթը, որով առաջարկվում է պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ` նման երաշխիք նախատեսված չէ ԱԺ նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը: Սահմանվում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին, հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների համար ապահովվում է գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում` այն տարածվում է ԱԺ նախագահի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է անելու ՊՊԾ-ն որպես առանձին կառույց, որն այսօր չի կարողանում անել ԱԱԾ-ի կազմում լինելու հետեւանքով: Նույն հարցը հետաքրքրել է նաեւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ ենք կատարում, եւ այս փոփոխությունը ոչ թե տեղային է, այլ այդ բարեփոխումների տրամաբանության մեջ է: Կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին երեք գլխավոր գործառույթ պետք է թողնվի` հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Երեքն են դրվում ԱԱԾ-ի վրա: Կառավարությունը որոշել է նաեւ արտաքին հետախուզության առանձին մարմին ստեղծել: Նախկինում այս կառույցը գործում էր որպես ԱԱԾ-ի մաս»:

Քննարկված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am